Հանրահայտ NASA ընկերության ներկայացուցիչը ներկայացրել է Artemis ծրագրի շնորհիվ Լուսնի վրա մշտական տեղակայման համար անհրաժեշտ գումարի չափը:
CNN-ին տված հարցազրույցում Ջիմ Բրայդենսթայնը հայտնել է, որ ծրագիրը կարող է իրականացվել 20-30 մլրդ դոլար ներդրման արդյունքում:
Մասնագետը նաև հայտնել է, որ այս հաշվարկն արվել է ներկայում ԱՄՆ կառավարության կողմից ընկերության գործունեության համար հատկացվող գումարից զատ:
Իր խոսքերով՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի հատկացումները նախատեսվում է իրականացնել հաջորդող 5 տարիների ընթացքում: