fbpx
Աշխարհ

ՆԱՍԱ-ն սարքավորում կուղարկի Լուսին

ՆԱՍԱ-ն պատրաստվում է ևս մեկ անգամ լազերային սարքավորում ուղարկել Լուսին՝ մեկերեսին ջրի հնարավոր հետքեր կամ աղբյուրներ որոնելու:

Fox News-ի տեղեկացմամբ՝ ՆԱՍԱ-ն հայտնել է, որ աշխատում է փոքր չափսի արբանյակի մշակման վրա: Վերջինս հայտնի է Lunar Flashlight անվամբ և նախատեսված է սառցաշերտեր փնտրելու համար:

«Թեև մենք հստակ պատկերացում ունենք, որ Լուսնի ամենացուրտ ու մութ խառնարաններում սառույց կա, նախկինում իրակնացված ուսումնասիրությունները հակասական պատկեր են ցույց տվել, և եթե մենք ուզում ենք տիեզերագնացների ուղարկել Լուսին, որոնք պետք է գտնեն այդ սառույցն ու ըմպեն այն, մենք պետք է վստահ լինենք, որ այն գոյություն ունի»-, ասել է ՆԱՍԱ-ի հետազոտական առաքելության ղեկավար Բ. Քոհենը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ