fbpx
Ժամանց

National Geographic-ը պատմել է հայկական ճաշատեսակների մասին

«National Geographic» ամսագրի ռուսական տարբերակը հայկական խոհանոցի մասին հոդված է հրապարակել և պատմել է հայկական ավանդական ճաշատեսակների մասին։

«Հայկական խոհանոցը միայն խորովածն ու լավաշը չեն, այլ նաև քյալլան, գաթան, ինչպես նաև բազմաթիվ ճաշատեսակներ, որոնց մասին, հնարավոր է, նույնիսկ երբեք չեք լսել, եթե չեք եղել Հայաստանում։ Մթերքն այստեղ պատրաստվում է ոչ միայն երևակայությամբ, այլև հոգով։ Դրանում կարելի է համոզվել Երևանի և երկրի այլ քաղաքների գրեթե յուրաքանչյուր ռեստորանում»,- ասվում է հրապարակման մեջ։

Հեղինակները ներկայացրել են հայկական 9 ճաշատեսակների հիթ-շքերթը որոնք բնորոշ են միայն հայկական խոհանոցին․ օրինակ` ավելուկով ապուր, խաշ, բաստուրմայով ձվածեղ, քյալլա, ղափամա, տոլմա, գաթա, հարիսա, ժենգյալով հաց։

«Լցոնված կանաչիով բլիթները արցախյան խոհանոցի այցեքարտն են։ Ժենգլայով հացը լինում է գարնանային և աշնանային. տարվա եղանակից կախված է կանաչիների քանակը, որոնք ներառված են խճողակի բաղարդատոմսում։ Գարնանը դրանց թիվը 10-16 է, աշնանը՝ 24։ Շատ կարևոր է ճիշտ ընտրել համեմունքները, որ այն դառը կամ չափազանց թթու չստացվի»,- նշված է հոդվածում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ