fbpx
Հասարակություն

Freedom House. Ադրբեջանի ժողովրդավարության ցուցանիշը 1% է, ՀՀ-ն՝ 33%

freedom house

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոր հրապարակում է արել, որտեղ տեղ է գտել Nations in Transit 2021. The Antidemocratic Turn (Անցումային շրջանի երկրներ 2021. Հակաժողովրդավարական շրջադարձը) զեկույցը։

Հայաստանը դասվում է որպես կիսահամախմբված ավտորիտար ռեժիմ ունեցող պետությունների շարքին: Ըստ զեկույցի, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ ժողովրդավարության ցուցանիշն ընկել է։ Այն կազմում է 33%։ Ի տարբերություն Հայաստանի Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակը 1 % է կազմում՝ 1.00-ից դարձել է 1.07։

Զեկույցում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ պատերազմը Հայաստանում ներքին ճգնաժամ է հրահրել։ Հեղափոխությունից հետո առաջին անգամ երկրում ժողովրդավարության վարկանիշը նվազել է, և այս տարի տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ զինվորականների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լարվածությունը, ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է վատթարանալ։

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ընդունել են Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի զինվորականների հարձակումից փրկված տասնյակ հազարավոր տեղահանված անձանց՝ տրամադրելով կացարան, հագուստ և դեղորայք։

Զեկույցում անդրադարձ է կատարվել, այնպիսի հարցերին, ինչպիսիք են քաղաքացիական հասարակության կողմից պետական ինստիտուտների և պետության դերի պարբերական փոխարինմանը, որը ֆունկցիոնալ առումով խախտում է առաջացնում հասարակարգում։

Հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքացիական հասարակության նորմատիվային դերը ոչ թե պետությունը, լրատվամիջոցները կամ այլ ինստիտուտները փոխարինելն է, այլ դրանք լրացնելը և անհրաժեշտության դեպքում դրանց դիմակայելը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ