Մարտի 22-ին Բրյուսելում կայացած ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովն այս տարի կանցկացվի Բրյուսելում, սակայն ներկա պահին միջոցառման անցկացման ամսաթիվն ու ձևաչափը որոշված չեն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև պատմել է, որ զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ տվյալ գագաթնաժողովի անցկացման մասին, և վերջինս հաստատել է, որ սպասում է ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցների հետ հանդիպման հնարավորությանը:
Այս մասին տեղեկանում ենք «Ռեգնում» գործակալությունից։