Մոսկվան մտահոգված է ռուսական սահմանների ուղղությամբ ՆԱՏՕ-ի էքսպանսիայով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ինտենսիվ զորավարժությունները ցույց են տալիս, որ դաշինքը պատրաստվում է լայնամասշտաբ զինված հակամարտության:
«Տվյալ դեպքում խոսքը պրոֆեսիոնալ մարդու կարծիքի մասին է, որը հիմնվում է ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող մանևրների վերլուծության վրա:
Տվյալ դեպքում միայն պրոֆեսիոնալների կարծիքը կարող է ճիշտ լինել, և նախագահի վարչակազմը չի կարող ռազմական տեսանկյունից գնահատական տալ»,-նշել է Պեսկովը:
Նա ընդգծել է, որ այն, որ ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի էքսպանսիան շարունակվում է, գաղտնիք չէ, և այս երևույթը մտահոգիչ է անվանել:
