fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ի զորավարժությունները ավարտվեցին Վրաստանում

Վրաստանում այսօր ավարտվեցին ՆԱՏՕ-ի Agile Spirit-2019 զորավարժությունները: Փակման արարողությանը վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել է, որ նման զորավարժությունները ավելի իրական են դարձնում Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ ճանապարհը դեպի ՆԱՏՕ ճանապարհ է դեպի գլոբալ խաղաղություն և տարածաշրջանում կայունության ամրապնդում:

«Վրաստանը՝ որպես անկախ ժողովրդավարական երկիր, կողմնորոշված է խաղաղության ամրապնդման, հակամարտությունների խաղաղ կարգավորման և պետականության զարգացման մեջ: Մենք այդ կուրսից չենք շեղվի: Մեր ուղին հավասարապես անհրաժեշտ է Վրաստանին և իր միջազգային գործընկերներին, որովհետև խաղաղությունն ու կայունությունը, անվտանգ միջավայրը այսօր անհրաժեշտ են ոչ միայն առանձին մեկ երկրի, այլ ամբողջ աշխարհին»,-Վրաստանի «Օրֆոլո» ռազմական փորձադաշտում ՆԱՏՕ-ի զորավարժությունների փակմանը ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ