fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարն ընդգծել է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման կարևորությունը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտ ության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանման կարևորությունը: Այս մասին Ստոլտենբերգն ասել է հոկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ճեպազրույցի ընթացքում:

«ՆԱՏՕ-ն չի հանդիսանում այս հակամարտության կողմ: Մենք խորապես մտահոգված ենք կրակի դադարեցման ռեժիմի խախտումներով, որոնք հանգեցնում են նոր զոհերի: Կարևոր է, որ կողմերը պահպանեն զսպվածություն, հետևեն կրակի դադարեցման ռեժիմին ու նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Ստոլտենբերգը:

Անդրադառնալով Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը՝ Ստոլտենբերգը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև առկա գործընկերությունը, ՆԱՏՕ-ի շրջանակներում հայ խաղաղապահների առաքելությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ