fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ն հայտնել է, թե որ դեպքում ԱՄՆ-ը կվերանայի Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու որոշումը

ՆԱՏՕ-ի խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով շարադրված դաշինքի հայտարարության մեջ պայման է դրվել։ Հյուսիսատլանտյան դաշինքը կարծում է, որ ԱՄՆ-ը կարող է վերանայել «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու որոշումը, եթե Ռուսաստանը չեղարկի տեսչական թռիչքների սահմանափակումները Կալինինգրադի շրջանում և Վրաստանի հետ սահմանային գոտում։

«Երկար տարիներ Ռուսաստանը կիրառել է թռիչքների՝ պայմանագրի հետ անհամատեղելի սահմանափակումներ, այդ թվում Կալինինգրադում և Վրաստանի հետ ռուսական սահմանի մոտ թռիչքների հետ կապված։ Ռուսաստանի կողմից պայմանագրային պարտավորությունների ընտրովի կատարումը խաթարել է այդ կարևոր պայմանագրի ներդրումը եվրաատլանտյան տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման գործում»,-ասվում է հայտարարության մեջ։

Եվ եթե Մոսկվան, ըստ ՆԱՏՕ-ի, վերադառնա փաստաթղթի պահպանման, ապա Վաշինգտոնը կարող է վերանայել այդ գործարքից դուրս գալու վերաբերյալ իր որոշումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ