Աշխարհ

ՆԱՏՕ-ն մասնակցություն կունենա ԻՊ-ի դեմ ԱՄՆ միջազգային կոալիցիային

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում նրանք համաձայնության եկել ԻՊ-ի դեմ Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիային հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցության շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտը:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, Պոմպեոն կրկնել է մերձավորարևելյան խնդրի կարգավորմանը ՆԱՏՕ-ի ավելի ակտիվ մասնակցության՝ նախագահ Թրամփի կոչը:

Զրուցակիցները համաձայնել են, որ ՆԱՏՕ-ն կարող է ավելի մեծ ավանդ ներդնել տարածաշրջանի անվտանգության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:

Զրույցի ընթացքում նաև քննարկվել է Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին իրանական հրթիռահավածների և «այն սպառնալիքների հարցը», որ Իրանը ներկայացնում է տարածաշրջանի համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ