fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել Վրաստանին. Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստան այցից առաջ Բրյուսելում հայտարարել է, որ դաշինքը շարունակում է աջակցել Վրաստանին՝ կառույցին ինտեգրվելու ճանապարհին։ Փոխանցում է aliq.ge կայքը:

Ստոլտենբերգի գլխավոր ուղերձը Վրաստանի քաղաքացիներին այն է, որ երկիրն ավելի է մոտենում ՆԱՏՕ-ին, Հյուսիսատլանտյան դաշինք էլ ավելի է կուժեղացնի ՆԱՏՕ-ի ներկայությունը Վրաստանում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միևնույն ժամանակ ասել է, որ Վրաստանը կառույցի անդամագրվելու ճանապարհին դեռևս շատ անելիքներ ունի, որոնք վերաբերում են բարեփոխումներին, օրենքի գերակայությանը, պաշտպանական ինստիտուտի արդիականացմանը: Դաշինքի քարտուղարի գնահատմամբ, Վրաստանը ՆԱՏՕ-ի արժանի գործընկերն:

«Մենք շարունակում ենք Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացիայի ճանապարհին գործնական և քաղաքական աջակցություն ցուցաբերել»,- հայտարարել է Ստոլտենբերգը:

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստան է ժամանելու մարտի վերջին

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ