fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ն շարունակում է խորացնել համագործակցությունը Վրաստանի հետ

ՆԱՏՕ-ն կշարունակի խորացնել համագործակցությունը Վրաստանի հետ դաշինքին նրա հնարավոր անդամակցության նախապատրաստման շրջանակներում, ինչպես նաև ապահովել, որ Սեւ ծովը տարածաշրջանի համար կայունության աղբյուր մնա: Այս մասին, ինչպես փոխանցում է դաշինքի մամուլի ծառայությունը, Բաթումիում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը:

Նշենք, որ Վրաստանում տեղի է ունենում Հյուսիսատլանտյան խորհրդի արտագնա նիստը:

«Մեր այցը Վրաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի անփոփոխ հանձնառության ակնառու դրսեւորումն է: Դա նաեւ առիթ է՝ նշելու «ՆԱՏՕ-Վրաստան բովանդակային փաթեթի»՝ Վրաստանի անվտանգության ու պաշտպանության սեկտորի բարեփոխմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության նախապատրաստմանը մեր աջակցության անկյունաքարի հնգամյակը»,-ասել է Գյոթեմյուլլերը նիստի բացման ժամանակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ