Ուկրաինային զենքի և տեխնիկայի մատակարարումը Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու ուղիներից մեկն է։ Այս մեթոդն անվանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Die Welt թերթին տված հարցազրույցում։
«Ոչ ոք չգիտի, թե երբ կավարտվի այս պատերազմը։ Այն, ինչ մենք գիտենք, այն է, որ եթե վաղը խաղաղություն ես ուզում, այսօր պետք է աջակցես Ուկրաինային։ Տարօրինակ է հնչում, բայց խաղաղության ճանապարհը տանում է զենքի մատակարարման միջոցով»,- ասել է գլխավոր քարտուղարը: Նրա կարծիքով, ՆԱՏՕ-ի ջանքերը կուժեղացնեն Ուկրաինայի պաշտպանունակությունը և կզրոյացնեն ռուսական ռազմական հաջողությունները։
Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ուկրաինայի միջազգային գործընկերները պետք է նրան ավելի շատ ծանր սպառազինություն մատակարարեն։ Նրա խոսքով, Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների պաշտպանության նախարարների փետրվարյան հանդիպմանը գլխավոր թեման կլինի Կիևին մարտական տանկերի տրամադրումը։