fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ում քննարկվել է Աֆղանստանի հարցը

Այսօր Բրյուսելում ավարտվում է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների երկօրյա հավաքը:

Այսօր քննարկվում էր Աֆղանստանի հարցը: Բացի դրանից՝ օրակարգում նաև դաշինքի բյուջեի թեման է:

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերն օրեր առաջ այցելել է Աֆղանստան, որտեղ ասել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Աֆղանստանի անվտանգության ուժերին օգնություն տրամադրելու խոստմանը:

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները երեկվա հանդիպման ընթացքում անդրադարձել են Սիրիայի իրադարձություններին:

Գերմանիայի պաշտպանության նախարար Աննարգետ Կրամպ-Կարենբաուերը երեկ քննարկման է ներկայացրել Սիրիայի հյուսիսում միջազգային համայնքի ջանքերով անվտանգության գոտի ստեղծելու ծրագիրը:

Նախարարի համոզմամբ, Ռուսաստանն այլևս առանցքային դերակատար է, հետևաբար՝ եթե «Իսլամական պետության» դեմ պայքարը շարունակվելու է, ռուսները պետք է ներգրավվեն բանակցություններում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ