fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ի արևելյան թևում ԱՄՆ զորքերի հրամանատարությունը կտեղավորեն Լեհաստանում

ՆԱՏՕ-ի արևելյան թևում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարությունը կտեղավորեն Լեհաստանում: Այս մասին հունիսի 17-ին հայտարարել է եվրոպական երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը Polskie Radio-ի եթերում:

«Մենք համաձայնության եկանք ԱՄՆ-ի զորքերի դիվիզիոնի հրամանատարության ներկայության շուրջը: Դա կլինի այն հրամանատարությունը, որին կենթարկվեն ամերիկյան զորքերը ՆԱՏՕ-ի արևելյան թևում»,- ասել է Բլաշչակը:

Նա նշել է, որ հանրապետությունում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայման վերաբերյալ Լեհաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը նախատեսում է վեց կետի ստեղծում, որտեղ կտեղաբաշխվեն ամերիկացի զինծառայողները:

«Համաձայնագրի շրջանակներում մենք համաձայնության եկանք այն բանի շուրջը, որ Լեհաստանում կլինի վեց այդպիսի կետ, որտեղ կգտնվեն ստորաբաժանումները»,- ասել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ