fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը` Եվրոպայում միջուկային զենքի տեղակայման հարցի մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոտեմյուլլերը հայտարարել է, որ դաշինքը մտադիր չէ տեղակայել եվրոպական տարածքում միջուկային զենք ունեցող նոր համակարգեր: Այս մասին գրում է Sueddeutsche Zeitung-ը:

Նրա խոսքերով` դաշինքի բոլոր անդամները կքննարկեն Ռուսաստանում նոր հրթիռների տեղադրման պատասխանը:

«Ընդ որում, մենք չունենք Եվրոպայում միջուկային զենքով ցամաքային նոր համակարգեր տեղադրելու ծրագրեր»,- ասել է Գյոտեմյուլլերը:

Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել բանակցությունները Միջին և կարճ հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի շուրջ, եթե Ռուսաստանը համաձայնի ոչնչացնել 9M729 հրթիռները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ