fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները բանակցություններ կանցկացնեն

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները Բրուսելում երկօրյա բանակցություններ կանցկացնեն: Օրակարգում դաշինքի պաշտպանական ծախսերին, Աֆղանստանում առաքելությանը և Ռուսաստանի կողմից միջուկային զենքի վերահսկման համաձայնագրի ենթադրյալ խախտումներին վերաբերող հարցեր են։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

ԱՄՆ ՊՆ պաշտոնակատար Մարկ Էսփերն իր հերթին նշել է, որ մտադիր է բանակցությունների ընթացքում օրակարգային դարձնել Իրանի խնդիրը: Նա հույս ունի, որ դաշնակիցներից աջակցություն կստանա Թեհրանին զսպելու և իր ձևակերպմամբ՝ «դիվանագիտության դուռը բացելու» նպատակով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ