Աշխարհ

Բեյրութի նավահանգիստը կվերականգնվի․ ծրագիրը կարժենա 5 մլրդ դոլար

Անցած տարի Լիբանանի մայրաքաղաք Բույրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո որոշում է կայացվել վերականգնել նավահանգիստը ու հաշվարկվել է, թե որքան այն կարժենա։

Այս մասին խոսել է Լիբանանի տրանսպորտի և հասարակական աշխատանքների նախարարի պաշտոնակատար Միշել Նաջարը:

Նա ասել է, որ վերակառուցման շնորհիվ նավահանգիստը կդառնա ավելի ժամանակակից ու կստեղծվի 50 հազար նոր աշխատատեղ։ Ամբողջական ծրագրի իրականացումը կարժենա 5 միլիարդ դոլար։

Նշվել է, որ վերակառուցումից հետո կմեծացվեն բեռնափոխադրման ծավալները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ