fbpx
Քաղաքականություն

Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը շարունակում է բարելավվել

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Գերմանիայի «Շարիտե» հիվանդանոցում գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը շարունակում է բարելավվել։

Նավալնիին լիովին անջատել են թոքերի արհեստական օդափոխման համակարգից, նրա շարժունակությունը վերականգնվում է, և նա կարող է կարճ ժամանակով վեր կենալ անկողնուց։

Հիվանդանոցը հայտնել է, որ նյութը նախապատրաստվել է «պացիենտի և նրա կնոջ հետ» խորհրդակցությունից հետո։ Նախկինում հիվանդանոցը խորհրդակցում էր միայն Նավալնիի կնոջ հետ։

Հիշեցնենք, որ Գերմանիայի կառավարությանը, հայտնում է, որ Գերմանացի թունաբանները հաստատել են, որ Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկ» տեսակի թունավոր նյութի հետքեր են հայտնաբերել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ