fbpx
Աշխարհ

Նավալնիի հիմնադրամը «օտարերկրյա գործակալ» է որակվել ՌԴ-ում

Նախօրեին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» որակեց որպես «օտարերկրյա գործակալ»:

Հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովն ասաց, որ հիմնադրամը ֆինանսավորվում է բացառապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից՝ ընդգծելով, որ այն երբեք չի ստացել որևէ արտաքին ֆինանսավորում: Ժդանովը նախարարության այս քայլը որակում է որպես հերթական փորձ հիմնադրամի գործունեությունը խափանելու համար:

Ինքը՝ Նավալնին, արդարադատության նախարարության գործողություններն անվանել է «ապօրինի», որոնք իրականացվում են Ռուսաստանի նախագահի հրահանգով:

2012 թ-ին ընդունված օրենքի համաձայն Ռուսաստանի իշխանությունները կարող են արտասահմանից ֆինանսավորում ստացող կազմակերպություններին որակել «օտարերկրյա գործակալներ»: Այս որակավորումը բացասական իմաստ ունի Խորհրդային Միության ժամանակներից ի վեր: Օրենքը կտրուկ քննադատության է ենթարկվել արևմտյան երկրների կողմից:

Քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունները, որոնք ստացել են օտարերկրյա գործակալի կարգավիճակ, ընդգրկված են հատուկ գրանցամատյանում և պետք է հաշվետվություններ ներկայացնեն իրենց ֆինանսավորման աղբյուրների, նպատակների, ծախսերի և կառավարման կազմի վերաբերյալ: Բացի այդ, նրանք պարբերաբար պարտավոր են տրամադրել զեկույցներ իրենց գործունեության հետ կապված:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ