Աշխարհ

Նավալնին հայտնել է, որ իրեն թունավորել են

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին իրեն թունավորելու մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Վադիմ Կոբզևը:

Lenta-ի փոխանցմամբ՝ Նավալնին և նրա փաստաբանը պահանջել են քիմիա-թունաբանական դատաբժշկական հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ինչ նյութով է կատարվել թունավորումը, և պահանջել է այդ օրվա տարածքի տեսահսկման խցիկների տեսագրությունները:

Այդուհանդերձ, աղբյուրը հայտնում է, որ իր հարցմանն ի պատասխան՝ Ռուսաստանի ՔԿ-ից հայտնել են, որ իրենց մոտ նման որևէ դիմում չի գրանցվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ