fbpx
Աշխարհ

Նավալնին հայտարարել է Ռուսաստան վերադառնալու մտադրության մասին

Գերմանիայի «Շարիտե» հիվանդանոցում գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակը գնալով լավանում է ու նա արդեն կարողանում է ելնել մահճակալից։

Տեղեկություններ են ստացվել, որ Նավալնին մտադիր է վերադառնալ Ռուսաստան ու շարունակել իր գործունեությունը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Նշվում է, որ տեղեկությունը հաղորդվել է Գերմանիայից։

Ըստ աղբյուրի՝ Նավալնին չի պատրաստվում մնալ Գերմանիայում ու վերադառնալու է ՌԴ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ