fbpx
Սպորտ

Նավաս. Արդյունքը հիասթափեցնող է

Մադրդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի առաջին կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ հանդիպումը (1:1):

«Արդյունքը հիասթափեցնող էր: Մենք բացեցինք հաշիվը ու կարծում էինք՝ դա բավարար կլինի հաղթանակի համար: Հույս ունեինք գոլ բաց չթողնել: Այժմ բարդ կլինի, քանի որ խաղն ավարտվեց ոչ-ոքի. թիմերի ուժերը հավասար են:

Շատ աշխատանք կա անելու:
Երախտապարտ եմ Աստծուն, որ խաղացի մեկնարկային կազմում: Պետք է վայելել այս պահերը և շարունակել ամբողջովին նվիրվել «Ռեալին»,- ասել է կոստառիկացի դարպասապահը:
Հիշեցնենք՝ Տիբո Կուրտուայի՝ մադրիդյան ակումբ ժամանելուց հետո Նավասը կորցրել է տեղը թիմի մեկնարկային կազմում ՉԼ-ի ու Լա Լիգայի խաղերի ժամանակ, սակայն շարունակում է պաշտպանել «սերուցքայինների» դարպասը Իսպանիայի Գավաթում:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ