Իսպանական Marca օրաթերթի փոխանցմամբ՝ «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Ըստ աղբյուրի՝ չնայած մադրիդյան ակումբի ցանկությանը՝ Նավասը չի հեռանա թիմից, քանի որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ դարպասապահի՝ ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու հարցի շուրջ։
Սպասվում է, որ կոստառիկացին կլինի «Ռեալի» երկրորդ դարպասապահը։