fbpx
Աշխարհ
20:00 06/03/2020

Նավթի առաջին խմբաքանակն է ուղարկվել Բելառուսին Ադրբեջանից

Առաջին 90 հազար տոննա նավթն է ուղարկվել Բելառուս Ադրբեջանի կողմից Ջեյհան նավահանգստից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:

«Ուղարկել ենք երեկ երեկոյան՝ 90 հազար տոննա Azeri Light նավթ»,-ասել է Ահմեդովը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի պետական SOCAR նավթային ընկերությունը 2020 թվականին հնարավոր է մինչև 1 միլիոն տոննա նավթ մատակարարի Բելառուս:

Հավելենք, որ Բելառուսն ցանկանում է այլընտրանք գտնել ռուսայան նավթին։ Երկրի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյը վերջերս հայտարարել էր, որ դիտարկվում է նավթի մատակարարման հավանականությունն Ուկրաինայից, Լեհաստանից, Մերձբալթյան երկրներից, Ղազախստանից, Ադրբեջանից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ