fbpx
Հասարակություն

Նավթի էժանացման հետևանքով ռուբլին կփլուզվի

Brent ապրանքանիշի նավթի պայմանագրային գինը մայիսին մատակարարման համար ընկել է 25 դոլարից ներքև՝ բարելի համար։Միջմայրցամաքային բորսայի տվյալները հավաստիացնում են, որ  ժամը 20:33-ի դրությամբ վառելիքն արժեր 24,96 դոլար՝ բարելի համար։

Նավթը մեկ օրվա ընթացքում էժանացել է 14,5%-ով։ Առավոտյան Brent-ն արժեր 28 դոլարից ավելի, սակայն սրընթաց ընկավ։ Դրա հետևանքով ռուբլին փլուզվեց։ Միջազգային սակարկումներում դոլարի փոխարժեքը մոտեցավ 82 ռուբլուն, եվրոյի փոխարժեքը՝ 89 ռուբլուն։

Մոսկովյան բորսայում դոլարը վաճառվում է 80,87 ռուբլով։ Մոսկովյան բորսայի կողմից այն սահմանվել է մարտի 18-ին արժույթի թանկացման առավելագույն սահման։

Դոլարի վաճառքի և գնման դրանից բարձր հայտեր ներկայացնելն արգելված է։ Սակարկումները շարունակելու համար բորսան պետք է ընդլայնի արժույթի փոխարժեքի տատանումների սահմանները։ Եվրոն արժի մոտ 88,6 ռուբլի։

Այս մասին հայտնում է Forbes-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ