fbpx
Աշխարհ

Նավթի գինը կտրուկ աճել է Մերձավոր Արևելքում իրադրության ֆոնին

Իրանի կողմից Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծումից հետո եվրոպական և ամերիկյան շուկաներում նավթի գինը կտրուկ աճել է: Այս մասին հաղորդում է Guardian-ը:

Պարբերականը գրում է, որ իրանաամերիկյան հավանական պատերազմի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին նավթի գինն աճել է 4%-ով:

Brent նավթի գինը հասել է 1 բարելի դիմաց 70 դոլարի: Նմանատիպ բարձր ցուցանիշ է արձանագրել նաև West Texas Intermediate-ի նավթը:

Ստեղծված լարված իրավիճակն անդրադարձել է նաև ոսկու գնի վրա՝ այն բարձրացնելով 3%-ով: Մինչդեռ ասիական բորսաներում նկատվել է արժեթղթերի գնի անկում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ