fbpx
Տնտեսություն

Նավթը թանկանում է

Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները բարձրանում են, վկայում են աճուրդների տվյալները։ Ուժեղ արդյունաբերական վիճակագրությունը Չինաստանում նպաստում է պահանջարկի բարձրացմանը, ներդրողները միաժամանակ սպասում են ԱՄՆ-ում մեկ շաբաթվա նավթի պաշարների վերաբերյալ տվյալներին։

Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,55 տոկոսով՝ մեկ բարելը 83,91 դոլար, WTI-ի ապրիլյան ֆյուչերսինը՝ նույնպես 0,55 տոկոսով՝ 77,47 դոլար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ