fbpx
Քաղաքականություն

Նախագահ Սարգսյանը նշանակումներ է կատարել

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրերով նշանակումներ են կատարվել Հայաստանի օտարերկրյա ներկայացուցչություններում։

Արմեն Պապիկյանը նշանակվել է․

  • Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար,
  • Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա):

Սահակ Սարգսյանը նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:

Ավետ Ադոնցը հետ է կանչվել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ