fbpx
Կառավարություն

ՀՀ նախագահը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ:

«Նախագահ Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն երկուստեք համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կնպաստեն հայ-լիտվական օրակարգի ընդլայնմանն ու հետագա խորացմանը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ