fbpx
Կրթություն

Նախագահական նստավայրում հյուրընկալվել են մենթալ թվաբանության օլիմպիադայի հաղթող երեխաները

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են մենթալ թվաբանության միջազգային ու հայաստանյան օլիմպիադայի հաղթող մի խումբ երեխաներ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է փոքրիկ հյուրերին, զրուցել, հետաքրքրվել նրանց նախասիրություններով: Երեխաները նախագահին պատմել են օլիմպիադաներում իրենց հաղթանակների, նախընտրած մասնագիտությունների ու երազանքների մասին: «Եթե լավ մաթեմատիկա գիտեք, կարող եք լավ ատամնաբույժ, ֆիզիկոս, ծրագրավորող դառնալ: Ցանկացած բան՝ ընդհուպ մինչև լավ երաժիշտ: Մաթեմատիկան անհրաժեշտ է և կարևոր բոլորի համար»,- դիմելով փոքրիկներին՝ ասել է նախագահը:

Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը երեխաներին նվերներ է հանձնել՝ համոզմունք հայտնելով, որ ապագայում ևս երեխաները հպարտանալու շատ առիթներ կտան՝ հաղթանակներ տոնելով տարբեր միջազգային օլիմպիադաներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ