fbpx
Կրթություն

«Նախագահի մրցանակ» մրցույթում մասնակիցների թիվը ավելացել է

Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի 2020թմրցանակի 7 հիմնական անվանակարգերում այս տարի ընդունվել է 62 հայտ (Բնական գիտություններ՝ 9,
Տեխնիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 12, Արվեստ՝ 18, Բժշկագիտություն՝ 4, Ֆիզիկա՝ 2,
Գրականություն՝ 14, Հումանիտար գիտություններ՝ 3)։ Անհամեմատ նվազել է Հումանիտար գիտություններ անվանակարգում ընդունված հայտերի թիվը, որը 2019-ին 22 էր, 2018-ին՝ 8, 2017-ին՝ 11։ Նախորդ տարվա համեմատ նկատելիորեն նվազել են նաև Գրականություն և Արվեստ անվանակարգերում ընդունված հայտերի թվերը՝ 2019-ի 116 հայտերի մեջ համապատասխանաբար՝ 34 և 31, չնայած դրան նախորդած տարիներին այս անվանակարգերում դիմողների թիվն այդքան մեծ չէր եղել։ Փոքր-ինչ աճել է Տեխնիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ անվանակարգում ընդունված հայտերի թիվը, որը 2019-ին 7 էր, 2018-ին՝ 3, 2017-ին՝ 5։

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար այս տարի ընդունվել է 13 հայտ, նախորդ տարի՝ 11, 2018-ին՝ 5, 2017-ին՝ 11։

Երիտասարդական մրցանակի համար ընդունված հայտերի թիվն այս տարի 116 է՝ նախորդ տարվա 93-ի համեմատ (2018-ին 73 էր, 2017-ին՝ 48)։ Երիտասարդականի Վիզուալ արվեստներ անվանակարգում այս տարի ընդունվել է 85 հայտ (2019-ին՝ 55 , 2018-ին՝ 35, 2017-ին՝ 16)։ Երիտասարդականի Գրականություն անվանակարգում այս տարի ընդունվել է 5 հայտ (2019-ին՝ 6, 2018-ին՝ 5, 2017-ին՝ 2)։ Երիտասարդականի Դասական երաժշտություն անվանակարգում (վոկալ և գործիքային) այս տարի ընդունվել է 26 հայտ (2019-ին՝ 28 ,2018-ին՝ 33, 2017-ին՝ 30)։

Տվյալները տրամադրել է Հայաստան համայակական հիմնադրամը, որը մրցույթի կազմակերպիչն է։ ՀՀ նախագահի մրցանակը նախաձեռնել և ֆինանսավորում է Պողոսյան հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակներն ավանդաբար մայիս ամսին ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը և Պողոսյան հիմնադրամի ներկայացուցիչը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ