Առողջապահություն
22:45 27/05/2020

Նախարարը խոսել է տուն-ինտերնատում և մանկատանը վարակվելու դեպքերի մասին

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը հետաքրքրվել է, թե ովքեր են պատասխանատու այն հարցում, որ կորոնավիրուս է հայտնաբերվել փակ հաստատություններում` տուն-ինտերնատում և մանկատանը:

Առողջապահության նախարարը նշել է, որ վարակվելու վտանգը 100 տոկոսով բացառել հնարավոր չէ, քանի որ մարդիկ, միևնույն է, պետք է գնան տուն, գան:

«Դժբախտաբար, երկու նման օջախ ունենք, մեկը տուն-ինտերնատն է, մյուսը` մանկատունը: Մանկատան մասով կարող եմ ասել, որ ընդհանուր տենդենցների շրջանակում երեխաների համար ավելի քիչ վտանգավոր է այդ ամենը, մենք մեր սեփական փորձով ենք դա տեսնում»,- ասաց Թորոսյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ