Առողջապահություն

Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռման և քաղաքական շահարկման տեղիք են տվել․ Ալինա Նիկողոսյան

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն անդրադարձել է նախարար Արսեն Թորոսյանի՝ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին հայտարարությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ Ալինա Նիկողոսյանը նշել է, որ իրենք բարձր ենք գնահատում սահմաններ չճանաչող այս մարտահրավերին դիմագրավելու գործում վրաց գործընկերներիս հետ ունեցած սերտ համագործակցությունը:

«Մեր հարաբերություններում գերիշխում է համագործակցության ոգին, և որևէ կարիք չկա վերջինիս արհեստական մրցակցության տարրեր հաղորդել։

Հենց այդ տրամաբանության վրա ենք կառուցել և շարունակելու զարգացնել մեր ոլորտային փոխգործակցությունը: Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռման և քաղաքական շահարկման տեղիք են տվել: Բոլոր երկրները ունեն իրենց ազգային մակարդակով ներդրված համակարգեր և համավարակին դիմագրավելու ազգային մարտավարություններ, որոնց գերնպատակն է, հաշվի առնելով յուրաքանչյուր իրավիճակի առանձնահատկությունները, առավելագույնս արդյունավետորեն հասցեագրել առկա բոլոր խնդիրները:

Մաղթում ենք մեր վրաց գործընկերներին շարունակական հաջողություն համավարակի դեմ պայքարում»,-  նշել է Ալինա Նիկողոսյանը։

Վերջինիս մեկնաբանությունը տարածվել է նաև վրացական ԶԼՄ-ներում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ