fbpx
Կրթություն

Դժվար ու պատասխանատու գործի նվիրյալներ եք դուք․ նախարարի ուղերձը՝ «Ուսուցչի օրվա» առթիվ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում:

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ:

Դժվար ու պատասխանատու գործի նվիրյալներ եք դուք, և այս գեղեցիկ տոնը լավագույն առիթն է ձեզ գնահատանքի, երախտագիտության և բարեմաղթանքի խոսքեր հղելու:

Ձեր ձեռքերում է արժանապատիվ և իրավատեր քաղաքացի կրթելու կարևոր առաքելությունը։ Ուսուցիչն այն մարդն է, ով սովորեցնում է չվհատվել դժվարություններից, երազանք կառուցել և գնալ դրա ետևից, հավատալ ու հաղթել:

Վստահ եմ, որ սերունդներ կրթելու պատասխանատու գործը դուք կատարում եք առանձնակի սիրով ու նվիրումով: Գիտելիքները, որ տալիս եք ձեր սաներին, նրանցից յուրաքանչյուրի՝ որպես անհատի ձևավորման ու կայացման հիմնաքարն է:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր կատարած գործի համար, մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ ձեր կարևոր աշխատանքում», – ասվում է ուղերձում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ