fbpx
Կառավարություն

Նախարարները մանրամասներ ներկայացրին Ողջի գետում տեղի ունեցածի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին անդրադարձավ Սյունիքի մարզում տեղի ունեցած արտակարգ իրավիճակին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «911» ծառայություն տեղեկություն էր հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետը:

Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում խնդրեց մանրամասներ ներկայացնել իրավիճակի վերաբերյալ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ գետի գույնը փոխվել է դարչնագույնի, և հավանական է, որ գետի մեջ լցվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքի պոչամբարի նյութերը։ Իսկ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ հավելեց, որ հիմա ուսումնասիրում են, 1-2 ժամից հստակ կասեն պատճառների մասին։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնեց, որ վնասված խողովակ է եղել, և հիմա իրենց մասնագետներն ուսումնասիրում են քրեական գործ հարուցելու անհրաժեշտությունը։

Հարցին անդրադարձավ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով ավելի հստակ տեղեկություններ հայտնեց՝ նշելով, որ փրկարարները պարզել են, որ վնասված խողովակների մասին դրանց տերերը չեն հայտնել, գաղտնի են պահել և արդեն փակել են նյութերի արտահոսքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ