fbpx
Խորհրդարան

Նախարարություններից մեկի անունն ու գործառույթը կփոխվի. քննարկում ԱԺ-ում

Մայիսի 7-ին խորհրդարանի հերթական նիստում քննարկվում էր Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը վերանվանվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբեության նախարարության։

Նախարարի փոխանցմամբ, նույն նախարարության գործառույթների թվում ավելացել է ռազմաարդյունաբերության ոլորտում միջազգային համագործակցության գործառույթը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարությունը զբաղվելու է ռազմաարդյունաբերության համալիրի արդիականացմամբ, արտադրանքի ստեղծման և արտաքին շուկաներում դրանց վաճառքի խթանման հարցերով։

Մեկ այլ փոփոխության համաձայն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը պետք է դառնա հայեցողական պաշտոն։ Նախագծի համաձայն, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը կարող է զբաղեցնել կրթություն ունեցող, 25 տարին լրացած, հայերենին տիրապետող, ինչպես նաև առնվազն 2 օտար լեզվի իմացությամբ անձը։

Հիշեցնենք՝ այս օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում էր կառավարության օպտիմալացմանը ու դրանից բխող կրճատումներին. նախատեղվում է ունենալ 17-ի փոխարեն 12 նախարարություն: Օրինագծին առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ դեմ էին ընդդիմադիր ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ