fbpx
Ժամանց

Estée Lauder-ը նախատեսում է գնել Tom Ford ապրանքանիշը

Estee Lauder Cos ընկերությունը բանակցություններ է վարում Tom Ford նորաձևության լյուքսային ապրանքանիշը 2,8 միլիարդ դոլարով ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը։

Նշվում է, որ գործարքի մասին կարող է պաշտոնապես հայտարարվել այսօր՝ նոյեմբերի 14-ին։ Ըստ պարբերականի՝ Estée Lauder-ի համար այս ձեռքբերումը կլինի ամենամեծն ընկերության պատմության մեջ։

Նոյեմբերի սկզբին The Wall Street Journal-ը գրել էր, որ ֆրանսիական Kering SA ընկերությունը նախատեսում է գնել Tom Ford-ը։ Սակայն, ըստ FT-ի, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ