fbpx
Կառավարություն

Նախատեսվում է առաջին անգամ ստանալ ՀՀ ամբողջ տարածքի թվային քարտեզագրման հատակագծերը

Կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում և 270,000.0 հազ. դրամ հատկացրել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեին՝ ՀՀ տարածքի տեղագրական հանութագրման և կադաստրային գույքագրման հետ կապված գործառույթների, մասնավորապես՝ վարչատարածքային սահմանների, հողային, անտառային, ջրային ռեսուրսների, և առանձին գույքային միավորների հաշվառման, քարտեզագրման, առկա սխալների ուղղման, մշտադիտարկման և պահպանման համար քարտեզագրման աշխատանքների իրականացման նպատակով:

Աշխատանքներն իրականացվելու են ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրով հաստատված միջոցառումների շրջանակում, նախատեսվում է առաջին անգամ ստանալ ՀՀ ամբողջ տարածքի թվային քարտեզագրման հատակագծերը և տեղանքի թվային մոդելը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ