Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ-Azat TV
Արցախ
14:44 23/03/2019

Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ

Արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մարտի 17-23-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1900 կրակոց:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են` ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծի բոլոր ուղղություններում` շարունակելով իրականացնել արդյունավետ մարտական հերթապահություն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ