fbpx
Քաղաքականություն

Ազգային ժողովրդավարական բևեռը ներկայացրել է նախընտրական ծրագիրը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Վահրամ Մարտիրոսյանը ներկայացնում է նախընտրական ծրագիրը:

Բեվեռի սոցիալ տնտեսական զարգացման ծրագիրը բաղկացած է 2 բաղադրիչներից՝
1. Ոլորտային զարգացման հայեցակարգ

2. Տարածքային զարգացման հայեցակարգ

Հանրահավաքի ժամանակ ներկայացնում եմ տարածքային զարգացմանը ուղղված 2 խոշոր ենթակառուցվածքային պրոյեկտներ, որոնք արագ արդյունքի են բերելու և ապահովելու են թռիչքաձև զարգացում։

Առաջին պրոյեկտը՝ կառուցել Երևան-Մարտունի նոր ռազմավարական նշանակության մայրուղի, այնուհետև նաև մոդեռնիզացնել Մարտունի-Սելիմի Լեռնանցք Վայք ճանապարհը։ Այս մայրուղիով Երևանից Մարտունի կարելի կլինի հասնել 40 րոպեում, որը իր հետ կբերի Սևանի հարավային և արևելյան ափերում տուրիստական բումի և սահմանամերձ տարածաշրջանի տնտեսական վերելքի։

Երկրորդ պրոյեկտը՝ կառուցել Ախուրյան-Քասախ նոր ջրանցք, որով Ախուրյան գետի ջրերը Ադրբեջան հոսելու փոխարեն, կլցվեն Քասախ գետի հուն և նրանով կտեղափոխվեն Արմավիրի և Արարատի մարզեր։ Հազարավոր հեկտար հողատարածքներ կդառնան ջրովի, և նաև կարիք չի լինի օգտագործելու արտեզյան և Սևանա լճի ջրերը։ Քասախ գետի վրա կկառուցվի ջրամբարներ և հիդրոէլեկտրոկայանների կասկադ։ Սրանով կապահովի նաև մեր երկրի էներգետիկ անկախությունը և անվտանգությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ