fbpx
Սպորտ

Նախընտրում եմ պարտվել՝ լավագույն խաղը չցուցադրելով․ Կլոպ

«Լիվերպուլն» արդեն իսկ շատ ռեկորդներ է սահմանել, իսկ դրան չի կարելի հասնել՝ պարզապես ցանկանալով: Այս մասին ասել է «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ մեկնաբանելով ԱՊԼ-ի 28-րդ տուրում «Ուոոթֆորդ»-ից կրած պարտությունն արտագնա խաղում (0:3).

«Ռեկորդը ելույթի արդյունք է, իսկ մենք այսօր թույլ հանդես եկանք: Մենք չենք կարող ԱՊԼ-ի պատմության լավագույն թիմը համարվել, քանի որ այսօր պարզապես բավականաչափ լավը չէինք: Հնարավոր է՝ կարողանանք որևէ ռեկորդ սահմանել ապագայում:

Հասկանալի էր, որ մի օր պարտվելու ենք, և այսօր այդ օրն էր: Ես նախընտրում եմ պարտվել՝ լավագույն խաղը չցուցադրելով, չէ՞ որ եթե պարտվում ես առավելագույնս խաղալով՝ դժվար է բացատրել»,-նշել է Կլոպը։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

«Լիվերպուլը», վաստակելով 79 միավոր, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում: Հաջորդ հանդիպումը «Բոնմուտ»-ի հետ է, երը տեղի կունենա մարտի 7-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ