fbpx
Աշխարհ

Նազարբաևայի դուստրը կրկին ընտրվեց Ղազախստանի Սենատի նախագահ

Ղազախստանի խորհրդարանի անդամները երկրի նախագահի առաջարկով և իրենց քվեարկությամբ հաստատել են Դարիգա Նազարբաևի նշանակումը խորհրդարանի նախագահի պաշտոնում։ Նա երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է։

Դարիգա Նազարբաևան մինչ այս նույնպես ղեկավարում էր Ղազախստանի խորհրդարանը, սակայն նախագահի փոփոխությաննը հաջորդած խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավորները պարտավոր էին ապահովել այդ ձևական մասը։ Նազարբաևան այդ պաշտոնին նշանակվել էր այս տարի, երբ այդ պաշտոնից նախագահի պաշտոնին էր տեղափոխվել երկրի ներկա ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Տոկաևին այդ պաշտոնն առաջարկել էր մոտ 30 տարի երկիրը ղեկավարած Նազարբաև ավագը, որը հիմա զբաղեցնում է երկրի ԱԱԽ նախագահի պաշտոնը և իրավիճակը կառավարում է ստվերից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ