fbpx
Աշխարհ

Նազարբաևը դեմ է մեծամասնական ընտրակարգի սահմանմանը

Ղազախստանի առաջին նախագահ և Nur Otan կուսակցության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Ղազախստանում մեծամասնական ընտրական համակարգ սահմանելու փաստարկներ չկան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

«Մասլիհաթների (տեղական ներկայացուցչական մարմինների), ինչպես նաև Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) հաջորդ ընտությունները տեղի կունենան կուսակցական ցուցակներով: Մենք լսում ենք մեր առանձին ընդդիմախոսներին կամ բլոգերներին, որոնք առաջարկում են վերադառնալ մեծամասնական համակարգին, անցկացնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ և այլ բաներ: Անհրաժեշտ է այսօր պատասխան տալ այդ ելույթներին: Հիմնավորված փաստարկներ այստեղ չկան, սոսկ դատողություններ են, ինչպես միշտ»,- ասել է Նազարբաևը Nur Otan կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում:

Մաժիլիսի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի մարտին: Մաժիլիսի պատգամավորներն ընտրվում են հնգամյա ժամկետով, այդպիսով, հերթական ընտրությունները պետք է տեղի ունենան 2021 թվականին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ