fbpx
Աշխարհ

Նազարբաևը կառավարության նոր ղեկավար է նշանակել

Ղազախստանի նախարարների կաբինետը գլխավորել է Ասքար Մամինը, որ ավելի վաղ նշանակվել էր երկրի վարչապետի պաշտոնակատար: Համապատասխան հրամանը ստորագրել է երկրի ղեկավար Նուրսուլթան Նազաբաևը. հայտնում է РИА Новости-ն:

Նազարբաևն օրերս հայտարարել է երկրի կառավարության հրաժարականի մասին:

Մամինը 53 տարեկան է, տարբեր ժամանակահատվածներում եղել է երկրի տրանսպորտի և կոմունիկացիաների նախարար:

«Ես` որպես նախագահ, սահմանադրության երաշխավոր, հաշվի առնելով մեր ժողովրդի շահերը, կայացնում եմ հետևյալ որոշումը: Կարծում եմ, որ կառավարությունը պետք է հրաժարական տա: Նոր կառավարությունը պետք է մշակի արդյունավետ քայլեր` կյանքի մակարդակը բարձրացնելու, տնտեսությունը խթանելու, ռազմավարական խնդիրները իրականացնելու համար»,- ասվում էր Նազարբաևի կայքում հրապարակված հայտարարությունում:

Նա նշել էր, որ կառավարությունն Ազգային բանկի հետ միասին այդպես էլ չկարողացավ տնտեսության որակյալ աճի համար խթան և գործիքներ ստեղծել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ