Քաղաքականություն

Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում է

Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով: Այս մասին հայտնում է Kazinform-ը:

Այցի շրջանակներում Նազարբաևան հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Հանդիպումներ ընթացքում կքննարկվեն հայ-ղազախական երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ