fbpx
Աշխարհ

Նազարբաևը Պուտինի հետ չի խորհրդակցել հրաժարականի հարցերով

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախագահի պաշտոնից հրաժարվելուց առաջ չի խորհրդակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի հրաժարականի ու իր ժառանգորդի հարցերով։

Ըստ նրա՝ մինչ հրաժարականը տեղի ունեցած հեռախոսազրույցը պայմանավորված է եղել երկու երկրների ու երկու առաջնորդների բացառիկ հարաբերություններով, ու այս պայմաններում Նազարբաևը հավանաբար որոշել է այդ մասին խոսել Պուտինի հետ ավելի շուտ, քան այդ մասին կիմանային բոլորը։

Ռուսական կողմն էլ իր հերթին որոշել է առաջինը չբացահայտել խոսակցության թեմաները, որպեսզի ղազախական կողմն ինքնուրույն որոշի, թե ինչ կարգով ու ինչ ժամկետում է տրամադրելու տեղեկությունները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ