Արցախ

Նազարյանը հայտնել է, թե ինչու է անընդունելի եղել Պուտինի առաջարկը՝ Շուշիի վերաբերյալ

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ճեպազրույցների ընթացքում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 20-ին արված առաջարկի մասին՝ կապված ադրբեջանցիների փախստականների Շուշի վերադարձի մասին։

Նազարյանը հաստատել է, որ այդպիսի առաջարկ եղել է Պուտինի կողմից ու Ալիևի համաձայնությամբ՝ հոկտեմբերի 19-20-ին։ Փոխխոսնակի խոսքով, երբ հայկական կողմը տեսել է, որ ծանր է դրությունը ռազմաճակատում, համաձայնել է 7 շրջանների վերադարձին, բայց ադրբեջանական կողմը ներառել է նաև Շուշին, որին հայկական կողմը չի համաձայնել ու շարունակել է պայքարը՝ մտածելով, որ կունենանք բեկում։

Լենա Նազարյանը նշել է, որ այդ տարբերակն անընդունելի է եղել, քանի որ եթե Շուշիի 80 տոկոսն ադրբեջանցիներ են, ապա դա նշանակում է՝ հանձնել Շուշին։

Խոսքի վերջում ԱԺ փոխխոսնակը ընդգծեց, որ եթե ադրբեջանցիները մտնեին Շուշի, իրենց մեղադրելու էին Շուշին հանձնելու մեջ, բայց գրավել են, ոչ թե հանձնվել է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ