Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 11 հանդիպում:
Գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» սեփական հարկի տակ 112:118 (20:35, 34:26, 32:31, 26:26) հաշվով պարտվել է «Հյուսթոն Ռոկետսին»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Ուորիորզից» Կևին Դյուրանտը, որը վաստակել է 29 միավոր:
Զուգահեռաբար կայացած խաղում «Միլուոկի Բակսը» 140:128 (35:32, 34:38, 38:39, 33:19) հաշվով վստահ հաղթանակ է տոնել «Մինեսոտա Տիմբերվուլվզի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Բակսից» Յանիս Ադետոկունբոն, որը վաստակել է 27 միավոր, կատարել է 7 փոխանցում, 2 բլոկշոթ:
«Նյու Օրլեան Պելիկանսը» 128:115 (42:35, 27:22, 31:27, 28:31) հաշվով տնային հաղթանակ է տոնել «Լոս Անջելես Լեյկերսի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է հյուրերից Բրենդոն Ինգրեմը, որը վաստակել է 29 միավոր: «Լեյկերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսի ակտիվում գրանցվել է 27 միավոր, 12 փոխանցում, 7 անդրադարձ, 1 բլոկշոթ:
«Նյու Օրլեանի» կազմում դաբլ-դաբլի հեղինակ է դարձել Շեյկ Դիալոն:
Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները
«Վաշինգտոն Ուիզարդս»-«Ինդիանա Պեյսերս»՝ 112:119
«Կլիվլենդ Կավալյերս»-«Մեմֆիս Գրիզլիզ»՝ 112:107
«Շարլոտ Հորնետս»-«Բրուկլին Նետս»՝ 115:117
«Ատլանտա Հոուկս»-«Ֆինիկս Սանզ»՝ 120:112
«Մայամի Հիթ»-«Դետրոյտ Պիստոնս»՝ 96:119
«Օկլահոմա Սիթի Տանդեր»-«Սակրամենտո Կինգզ»՝ 116:119
«Չիկագո Բուլզ»-«Բոստոն Սելտիկս»՝ 126:116
«Յուտա Ջազ»-«Դալաս Մավերիկս»՝ 125:109
NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:
Հաղորդում է armsport.am-ը։