fbpx
Սպորտ

NBA-ի ծագող աստղերի խաղում ԱՄՆ-ի հավաքականը հաղթել է Աշխարհի հավաքականին

Շարլոտում մեկնարկել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) աստղային շաբաթը:

Կայացել է NBA-ի ծագող աստղերի հանդիպումը, որում ԱՄՆ-ի ընտրանին 161:144 հաշվով վստահ հաղթանակ է տոնել Աշխարհի թիմի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է Կայլ Կուզման, որը վաստակել է 35 միավոր: 25 միավորով և 10 արդյունավետ փոխանցումով դաբլ-դաբլ է ձևակերպել Տրեյ Յանգը:

Աշխարհի թիմի կազմում 28 միավոր վաստակել է Բեն Սիմոնսը, 21 միավոր էլ գրանցվել է Լաուրի Մարկանենի ակտիվում: Լուկա Դոնչիչին մեկ քայլ է բաժանել դաբլ-դաբլից. նա վաստակել է 13 միավոր և կատարել 9 արդյունավետ փոխանցում:

Այս հանդիպման MVP-ի մրցանակը ստացել է Կայլ Կուզման, որն ընթացիկ մրցաշրջանում «Լեյկերսի» կազմում մեկ խաղում միջինը 19,1 միավոր է վաստակում և կատարում 2 արդյունավետ փոխանցում:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ